Աթենքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բողոքող գյուղատնտեսների նկատմամբ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնում բողոքի ցույցի ելած ֆերմերների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել ոստիկանությունը, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ ոստիկանությունը կոշտ քայլի է գնացել այն բանից հետո, երբ ցուցարարները սկսելեն քարեր նետել գյուղատնտեսության նախարարության շենքի վրա:
Բողոքի ցույցին մասնակցում են երկրի բոլոր մասերից ժամանած գյուղատնտեսները, ովքեր դժգոհում են հարկերի բարձրացումից: Շենքի վրա հարձակմանը մասնակցել է շուրջ 800 ցուցարար: