211652_close_icon
views-count171109 դիտում article-date 20:53 10-08-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Ճակատ ճակատի բախվել են NIVA-ն ու ВАЗ 21-07-ը. Մայր ու որդի մահացել են. կա 4 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են ВАЗ 21-07 մակնիշի 37 QD 609 համարանիշի և ВАЗ 21-21 մակնիշի 01 DO 701 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 5 հոգի, որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին Շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևան, սակայն ճանապարհին վիրավորը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանի և Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Վարուժան Խալաթյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Արտավազդ Ղազարյանի, քննչական բաժնի պետի տեղակալ Մարատ Ավետիսյանի և ավագ քննիչ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ք. Քոչարյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.Օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել մարզի ոստիկանապետ Ա. Շմավոնյանը, քննչական վարչության պետ Ա. Ղազարյանն ու ՃՈ վաշտի հրամանատար Է. Սուսլիյանը: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր