ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում օպերատիվ աշխատակիցների համար տեղի ունեցավ հերթական դասընթացը
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում օպերատիվ աշխատակիցների համար տեղի ունեցավ հերթական դասընթացը, որը վարեց ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Սեմերջյանը:
Մինչ դասընթացի մեկնարկը թեմայի շուրջ խոսեց Ծառայության պետի առաջին տեղակալ արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը:
Իր խոսքում նա հատկապես կարևորեց օպերատիվ ծառայողի մասնագիտական հմտությունների զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև անդրադարձավ օպերատիվ-հետախուզական աշխատանքների իրականացման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի հրամանին:
Քրեակատարողական ծառայությունում պարբերաբար իրականացվող դասընթացների նպատակն է բարելավել օպերատիվ ծառայության աշխատակիցների մասնագիտական գիտելիքները, ամրապնդել և հմտացնել աշխատանքային կարողությունները:
Դասընթացները կրում են շարունակական բնույթ: