7508 դիտում
09:20 10-08-2018
ՀՔԾ-ում Մարտի 1-ի գործը վերաբացելուց առաջ քննիչների շրջանում ներքին հարցում է անցկացվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում մարտի 1-ի գործը վերաբացելուց և նոր թափով քննություն սկսելուց առաջ քննիչների շրջանում ներքին հարցում է անցկացվել: Մասնավորապես՝ քննիչներին են ներկայացվել մարտի 1-ի գործերի նյութերը ծանոթանալու համար, որից հետո հետաքրքրվել են՝ արդյոք նրանք ունե՞ն ներքին համոզմունք, որ 2008թ. կատարվել է հանցագործություն, արդյոք վերագրված հանցագործությունը, քրեական հոդվածները հիմնավո՞ր են և արդյոք քննիչները կկարողանում են մինչև վերջ առաջ տանել այդ գործը: Ու հարցման ենթարկված քննիչները միաձայն դրական պատասխան են տվել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով այդ մասին հարցին, ասել է. «Քննիչը ինքնուրույն դատավարական սուբյեկտ է, քննիչն ինքն է որոշում քննության ընթացքը և ինքն է պատասխանատու այդ քննության և արդյունավետության, և օրինականության համար:
Քննիչը, եթե համոզված չլինի իր գործողությունների օրինականության մեջ, ճշմարտացիության մեջ, նա երբեք որևէ գործողություն չի անի»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3149 դիտում
08:35 06-08-2015
ՀՔԾ-ն քննում է ՀՔԾ պետի փեսայի ենթակայի դեմ հարուցված քրեական գործը. «Ժողովուրդ»
7009 դիտում
15:00 04-08-2018
ՀՔԾ-ն ներկայացրել է Արմեն Գևորգյանի մեղադրանքի հիմքերը. գործը միացվել է Մարտի 1-ի քրեական գործին
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
550 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»