Ռուսաստանը պատասխան Է պատրաստում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին. Զախարովա
Ռուսաստանը պատասխան միջոցներ Է մշակելու ԱՄՆ-ի կողմից արված ոչ բարեկամական քայլին: Հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԽ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական կողմը քանիցս նախազգուշացրել Է, որ ուժի դիրքից վերջնագրերի լեզվով խոսելը անօգուտ Է ու անհեռանկարային»,- ասել Է Զախարովան օգոստոսի 9-ին Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ:
Նրա խոսքով՝ «այդ ֆոնին տարօրինակ են հնչում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը շարունակելու պատրաստակամության վերաբերյալ ամերիկյան վարչակազմի պնդումները»: «Դա չքողարկված երկերեսանիություն Է»,-հայտարարել Է Զախարովան: «Ցավոք, Վաշինգտոնի գործերը վկայում են հակառակի մասին: Այն տպավորությունն Է ստեղծվում, որ ԱՄՆ-ում ու նույն այն ուժերի դաշնակիցների մոտ, որոնք Վաշինգտոնում ընդունում եւ պաշտպանում են այդ որոշումները, ամրապնդվել Է նոր, վարվելակերպի այնպիսի մի ստանդարտ, երբ Ռուսաստանին առաջադրվում են տարատեսակ օդիոզ մեղադրանքներ, որոնք հիմնավորված չեն որեւիցե ապացուցողական բազայով»,-ընդգծել Է Զախարովան:
Նա նաեւ նշել Է, որ Մեծ Բրիտանիայում Հետախուզության գլխավոր վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորմանը մեղսակցության վերաբերյալ Մոսկվային հասցեագրված մեղադրանքները ոչ մի հիմք չունեն: