Մոսկվայում պատժամիջոցներին ի պատասխան՝ ոտքերը մաքրում են ԱՄՆ-ի դրոշի վրա. տեսանյութ
Մոսկվայի առեւտրի կենտրոններից մեկի հատակի շորերը ԱՄՆ-ի դրոշի տեսքով են: Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ այդ կերպ նրանք իրենց վերաբերմունքն են արտահայտում ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հանդեպ կիրառած պատժամիջոցների դեմ:
Առեւտրի կենտրոնի յուրաքանչյուր այցելու կարող է ոտքերը մաքրել «դրոշի» վրա: Յուրահատուկ ակցիան շատ համախոհներ է ձեռք բերել, թեւ այցելուների մի մասն ուշադրույթուն չի դարձնում տարօրինակ հատակի շորերին: