211652_close_icon
views-count2546 դիտում article-date 16:30 13-12-2014

Ռուսաստանը խոստանում է պատասխան տալ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան անպայման պատասխան կտա ԱՄՆ-ին, եթե վերջինս հավելյալ պատժամիջոցներ կիրառի իր դեմ, հաղորդում է Interfax-ը: «Անխոս, մենք առանց պատասխանի չենք թողնի դա և համապատասխան քայլեր կռեձնարկենք»,-ասել է Ռյաբկովը և հավելել, որ հարցը բարձրացնելու է առաջիկայում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպմանը: Քերրին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 15-ին հանդիպում են ունենալու Հռոմում, որի ընթացքում քննարկելու են Ուկրաինայի հակամարտությունը:

Նմանատիպ նյութեր