1406 դիտում
15:45 09-08-2018
«Սինոհիդրո» ընկերությանը հանձնարարվել է արագացնել շինաշխատանքների տեմպերի բարձրացմանն ուղղված քայլերը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի (տրանշ-3) ճանապարհահատվածներում շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ղեկավարության ու ինժեներական թիմի հետ։
Անդրադառնալով ներկա իրավիճակին` նախարարը խիստ դժգոհություն է հայտնել իրականացվող աշխատանքների ժամկետների վերաբերյալ։
Խնդիրն այն է, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել որոշակի մեթոդների փոփոխությամբ արագացնել շինարարության տեմպերը, և առաջարկը հնչել էր հենց կապալառու ընկերության կողմից։
Հանդիպման ընթացքում «Սինոհիդրո»-յի ներկայացուցիչները նշել են, որ դեռ իրականացվում են այդ առաջարկի փաստաթղթային ձևակերպման գործընթացները։ Աշոտ Հակոբյանն ընդգծել է, որ դա աշխատանքների ձգձգման արդարացում չէ, և հասարակությունն ակնկալում է տեսնել ոչ թե փաստաթղթային ձևակերպումներ, այլ իրականացվող շինարարություն։
Նախարարը հանձնարարել է արագացնել ձևակերպումների գործընթացը։ Որոշվել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Աշոտ Հակոբյանը կմեկնի շինտեղամաս` տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին` ակնկալելով, որ մինչ այդ բոլոր փաստաթղթային խնդիրները լուծված կլինեն և կատարվող աշխատանքի ծավալն ու տեմպը կկրկնապատկվի։
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2378 դիտում
15:48 16-05-2017
Կառավարությունում քննարկվել են ֆիզիկական կուլտուրա առարկայի մասսայականության բարձրացմանն ուղղված քայլերը
975 դիտում
21:32 08-06-2015
Հանձնարարվել է պատշաճ կահավորել շինաշխատանքների համար առանձնացված տարածքները
Այս բաժնից
991 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
871 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
760 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին