211652_close_icon
views-count948 դիտում article-date 21:32 08-06-2015

Հանձնարարվել է պատշաճ կահավորել շինաշխատանքների համար առանձնացված տարածքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով ընթանում են ասֆալտապատման, փոսանորոգման, ինչպես նաև փոսալցման և ճաքալցման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների որակը և ի հայտ եկած թերությունները կարճ ժամանակում վերացնել: Իսկ այն կազմակերպությունները, որոնք պատշաճ չեն իրականացնի իրենց պայմանագրային պարտավորությունները, կենթարկվեն պատասխանատվության: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների, ինչպես նաև «Երևան Ջուր», «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և մի շարք այլ կազմակերպությունների կողմից ընթացիկ աշխատանքների կատարման, վթարների վերացման նպատակով քանդման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ քաղաքապետը պատասխանատուներին խստորեն հանձնարարել է չթույլատրել դրանք՝ մինչև տվյալ տարածքները չկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով և ցուցանակներով:

Նմանատիպ նյութեր