21325 դիտում
09:50 09-08-2018
Սերժ Սարգսյանը վերադարձել է Երևան, այնուհետև մեկնել Արցախ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է Հայաստան: Նա մոտ տասը օրով մեկնել էր արտերկիր. ըստ մեր տեղեկությունների` հանգստանում էր Իտալիայում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արձակուրդից վերադառնալուց հետո Սարգսյանը կարճ ժամանակ մնացել է Երևանում, այնուհետև մեկնել Արցախի Հանրապետություն տեսակցելու մորը: Մոտ երեք օր է՝ Սարգսյանը Ստեփանակերտում է:
Երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատեց տեղեկությունները, որ Սարգսյանը վերադարձել է: «Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ վերադարձել է Հայաստան»,- ասաց նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
19228 դիտում
15:35 08-12-2016
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է հարավարեվելյան սահմանագոտի, այնուհետև՝ Արցախ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2780 դիտում
09:27 24-06-2016
Ինչու էր Սերժ Սարգսյանը Արցախ մեկնել. «Ժողովուրդ»
937 դիտում
15:39 16-11-2023
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Երևան ու մեկնել է հաջորդ պլանավորված թռիչքին
Այս բաժնից
988 դիտում
07:31 04-05-2024
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
646 դիտում
07:15 04-05-2024
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»