211652_close_icon
views-count5187 դիտում article-date 21:53 08-08-2018

Հարի Քեյնի ընտանիքում երկրորդ աղջիկը ծնվեց

Անգլիայի հավաքականի և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հայտնել է իր ընտանիքում երկրորդ երեխայի ծննդյան մասին: 25-ամյա ֆուտբոլիստի կինը՝ Քեյթ Գուդլենդն այսօր աղջիկ է ունեցել: «Հրաշալի համալրում ընտանիքում: Վիվիեն Ջեյն Քեյն: Հպարտանում եմ քեզանով, Քեյթ: Զարմանալի և առանց ցավերի ծնունդ էր», գրել է Քեյնը իր ինստագրամում: Զույգի առաջին դուստրը՝ Այվի Ջեյնը Քեյնը, ծնվել է 2017-ի հունվարին:

Նմանատիպ նյութեր