Ծանոթանում եմ կուսակցական ակտիվի հետ, հարցերի կպատասխանեմ քարոզարշավից հետո. Հայկ Մարության
Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր՝ օգոստոսի 8-ին հանդիպել է կուսակցական ակտիվի հետ։
Լրագրողների հետ զրույցում Մարությանը վստահեցրել է, որ ճանաչողական հանդիպում է, և քաղաքապետին վերաբերող հարցերին կպատասխանի միայն քարոզարշավից հետո:
Հայկ Մարությանը լրագրողներին արգելել է տեսանկարահանել հանդիպումը՝ հավաստիացնելով, որ քննարկելու են կուսակցական հարցեր։