211652_close_icon
views-count47829 դիտում article-date 19:16 08-08-2018

Խոշոր ավտովթար Երևանում․ թիվ 42 երթուղին սպասարկող մարդատար «Գազելը» բախվել է կայանված Opel-ին և կողաշրջվել․ դեպքի վայր են ժամանել փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց բախվել են 67-ամյա Սողոմոն Պետրոսյանի վարած «Գազել» մակնիշի 3197 S համարանիշի և 21-ամյա Էդվարդ Շահբազյանի վարած Opel Zafira մակնիշի 50 PP 888 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փարկարարները հոսանքնազրկել են «Գազելը», փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը, որից հետո վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ անցնելով համապատասխան բուժզննում, հրաժարվել է մնալ հիվանդանոցում, հայտնելով, որ իրեն լավ է զգում։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ․ Շամշյանը հայտնում է, որ «Գազելը» սպասարկում է թիվ 42 երթուղին։ Եվ ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Գազելի» վարորդը, ով բախվել է կայանված Opel-ին և կողաշրջվել։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր