211652_close_icon
views-count4081 դիտում article-date 18:52 08-08-2018

Հայտնի է դարձել, թե երբ պատրաստ կլինի «Թուրքական հոսք»-ի երկրորդ գիծը

Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դենմեզը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ճյուղը նախատեսվում է շահագործման հանձնել 2019 թվականի վերջին, հայտնում է ria.ru-ն։ Նա նշել է, որ «Թուրքական հոսք»-ի առաջին ճյուղի ծովային հատվածի շինարարական աշխատանքները ավարտվել են։ «Այժմ աշխատանքներ են իրականացվում ցամաքում։ «Գազպրոմ»–ը շարունակում է ծովային հատվածի երկրորդ ճյուղի անցկացման աշխատանքները։ Շուրջ 50 տոկոսը ավարտվել է։ «Գազպրոմ»–ը մեզ հայտնել է ժամկետը՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը»,–ասել է Դենմեզը։

Նմանատիպ նյութեր