36904 դիտում
23:17 07-08-2018
Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են ՎԱԶ 2106-ն ու ՎԱԶ 21134-ը․ նորապսակները տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր օգոստոսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 74 կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչ 48-ամյա Մանուկ Օհանյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի 18 SL 041 համարանիշի և Արտաշատ քաղաքի բնակիչ 29-ամյա Արմեն Բաբաջանյանի վարած ՎԱԶ 21134 մակնիշի 35 NZ 799 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ՎԱԶ 21134-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով վարորդներից Ա․ Բաբաջանյանն ու նրա ուղևորուհի 18-ամյա Ալետա Հարությունյանը բժշկական օգնություն ստանակու նպատակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ հետաքննիչ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ա․ Բաբաջանյանն ու Ա․ Հարությունյանը նորապսկաներ են։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
31367 դիտում
14:20 14-09-2022
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են ՎԱԶ 21134-ն ու Neoplan ավտոբուսը, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
15595 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35855 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց