211652_close_icon
views-count28986 դիտում article-date 11:29 07-08-2018

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում 21-ամյա երիտասարդի նկատողությունը վերածվել է վիճաբանության ու դանակահարության. նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 7-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ձախից կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ, 21-ամյա Հրայր Շահվերդյանն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծ փողոցի թիվ 43 տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ոստիկանները պարզել են , որ նախորդ օրը ՝ օգոստոսի 6-ին, ժամը 23:50-ի սահմաններում Հ. Շահվերդյանը իր տան բակում նկատել է անծանոթ մի երիտասարդի, ով հեռախոսով բարձրաձայն խոսելիս է եղել: Ինքը մոտեցել է նրան ու խնդրել, որ բարձրաձայն չխոսի, քանի որ մարդիկ քնած են: Նրա նկատողությունը անծանոթին դուր չի եկել և այն վերածվել է վիճաբանության, որի ժամանակ էլ անծանոթը հարվածել է իր դեմքին, իսկ հետո ինչ-որ սուր առարկայով հարվածել կրծքավանդակի հետին պատին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր