2228 դիտում
15:26 12-02-2018
Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
Ըստ սահմանված օրակարգի՝ Ծառայության ընդհանուր բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Մ.Մարությանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացրել նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակում սպասարկված քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Այնուհետ Ծառայության ղեկավարին է ներկայացվել մանրամասն վերլուծություն՝ թեժ գծով ստացված զանգերի ընդհանուր բովանդակության և դրանց միջոցով լուծում տրված հարցերի մասին:
Մասնավորապես, զեկուցվել է, որ կրճատվել են քաղաքացիների զանգերը հատկապես տեղեկատվություն ստանալու վերաբերյալ, ինչը վկայում է հասարակության իրազեկմանն ուղղված Ծառայության որդեգրած քաղաքականության դրական արդյունքների մասին: Արմեն Հարությունյանը հանձնարարել է Ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, արդարադատության կապիտան Գ.Կուրղինյանին՝ ընթացիկ տարում ևս լայնածավալ աշխատանքներ տանել քաղաքացիների իրազեկման նպատակով մշակվող հոլովակների, տպագիր նյութերի, տեղեկատվական բուկլետների և այլ միջոցներով Ծառայության գործառույթները լուսաբանելու նպատակով:
Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության մայոր Ֆ.Մեղրյանը զեկուցել է նախորդ ամսվա ընթացքում բաժնի կողմից կատարված աշխատանքների մասին: Ներկայացվել է, որ Ծառայության արագ սպասարկման գրասենյակում ներդրված առցանց հերթագրման համակարգը ևս տալիս է իր դրական արդյունքները: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետին 2018 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրով նախատեսված բոլոր հանձնարարականները կատարել սահմանված ժամանակացույցով և արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:
Ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժ/պ, արդարադատության մայոր Տ.Հակոբյանը ներկայացրել է հաշվետու ամսվա ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի վերաբերյալ ամփոփ վիճակագրությունը: Ծառայության ղեկավարին ներկայացվել է նաև, որ վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններին ամբողջությամբ համապատասխանեցնելու նպատակով հարկադիր էլեկտրոնային աճուրդների իրականացման կայքում կատարվել են փոփոխություններ:
Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լ.Բալյանը հաշվետու զեկույց է ներկայացրել բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալի, հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների թվի վերաբերյալ ինչպես ամսական, այնպես էլ նախորդ հաշվետու տարվա կտրվածքով:
Լ. Բալյանը ներկայացրել է նաև 2018 թվականի հունվարին Ծառայության տարբեր բաժիններում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տեսչական ստուգում անցած բաժինների պետերին հանձնարարել է սեղմ ժամկետում վերացնել արձանագրված բացթողումները և հետևողական լինել՝ դրանք հետագայում բացառելու նպատակով:
Քննարկվել են նաև առանձին կատարողական վարույթների շրջանակներում իրականացվող տարաբնույթ կատարողական գործողություններին առնչվող մի շարք հարցեր:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարն կարևորել է նաև մարզային այցելությունները՝ նշելով, որ դրանք ընթացիկ տարում ևս լինելու են շարունակական՝ մարզային ստորաբաժանումներում տեղում քննարկելու կատարվող աշխատանքների ընթացքը:
Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին հանձնարարել է առանձնակի հետևողական լինել քաղաքացիներից ստացվող դիմումներով, գրություններով և զանգերով ստացված հարցումների նկատմամբ և օպերատիվ ընթացք տալ բարձրաձայնված բոլոր խնդիրներին:
Նմանատիպ նյութեր
3892 դիտում
14:45 19-03-2018
Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2578 դիտում
16:27 11-09-2017
Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2843 դիտում
19:49 06-08-2018
Ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն է անցկացվել Հարկադիր կատարման ծառայությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
817 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր