Ժոզե Մոուրինյո. Եթե ՄՅՈւ-ն «Չելսիին» գոլ խփի, գժի պես չեմ ուրախանա
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչպես է իրեն պահելու «Սթեմֆորդ Բրիջում»` ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Չելսիի» հետ խաղի ժամանակ:
«Ես հասունացել եմ իմ զգացմունքները վերահսկելու համար: Եթե իմ թիմը գոլ խփի, չեմ տոնի գժի պես:
Երբ որոշ մարզիչներ լքում են ակումբները, նրանք սիրում են կեղտոտ սպիտակեղենը դուրս հանել, ասել ու ասել, թե ինչ է տեղի ունեցել:
Ես ակումբները լքում եմ դրական զգացողություններով: Ես ամեն ինչ ակումբին տալիս եմ: Ցանկանում եմ լավ հիշողություններ պահպանել, իսկ «Չելսիի» հետ կապված դրանք շատ են: Այլ բաներ էլ չեմ մոռանում, բայց դրանք իմ մեջ եմ պահում», ասել է Մոուրինյոն:
Նշենք, որ հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 19:00-ին: