Ժոզե Մոուրինյո. «Այս մրցաշրջանում «ՄՅՈւ»-ն նման է «Ռեալում» իմ առաջին տարվանը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է թիմի նպատակների մասին:
«Եթե մեզ հաջողվի նվաճել Եվրոպայի լիգան և օգոստոսին Եվրոպայի Սուպերգավաթի համար խաղալ Չեմպիոնների Լիգայի հաղթղոի դեմ, ապա դա հրաշալի կլինի:
«Ես կասեի, որ այս մրցաշրջանը նման է «Ռեալում» իմ առաջին տարվանը: Եվ այն ժամանակ, և` այժմ, ես խնդիրներ ունեցող մեծ ակումբների եմ բախվել: Երբ գալիս եմ նման թիմ, ապա անմիջապես հասկանալով խաղացողների վրա ճնշումը, ձգտում ենք արդարացնել սպասելիքները:
Սակայն երևում է, որ ակումբը դեռ պատրաստ չէ նրան, որպեսզի անմիջապես ամեն ինչ նվաճի: «Չելսիում», «Ինտերում» և «Պորտույում» ամեն ինչ այլ կերպ էր», ասել է Մոուրինյոն: