Համացանցում հայտնվել է ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ավիավթարի տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած Ми-8 ուղղաթիռի կործանումը նկարահանել են: Կադրերում երևում է այրվող ուղղաթիռը, իսկ անկումից հետո վառելիքի բաքերը պայթել են, հայտնում է Lenta.ru կայքը:
UTair ավիաընկերությանը պատկանող ուղղաթիռը կործանվել է այսօր՝ օգոստոսի 4-ին, առավոտյան՝ մեկ այլ օդանավի բեռի հետ բախման հետևանքով:
Ուղղաթիռում գտնվող 15 ուղևորները և անձնակազմի 3 անդամները զոհվել են։
ՌԴ քննչական կոմիտեի կողմից քրեական գործ է հարուցվել: Կործանման վայրում հայտնաբերվել են ուղղաթիռի սև արկղերը, որոնք կփոխանցվեն Միջպետական ավիացիոն կոմիտեին: