211652_close_icon
views-count8708 դիտում article-date 22:58 03-08-2018

Կարկուտ Շիրակի մարզում. հակակարկտային կայանքներից կատարվել է 12 հազար 336 կրակոց

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի տարածքում տեղացել է կարկուտ (պաշտպանվող տարածք): Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից, օգոստոսի 3-ին, ժամը 16:59-ից մինչև 18:56-ը ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշեն, Փանիկ, Բասեն, Գեղանիստ, Հայկավան, Մեղրաշատ, Ողջի, Ոսկեհասկ, Կապս, Վահրամաբերդ, Քեթի, Հացիկ, Մայիսյան, Ղարիբջանյան համայնքների տարածքներում տեղակայված թվով 37 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ և երրորդ կարգի կարկտավտանգավոր մեկական ամպ: Կատարվել է 12336 կրակոց:

Նմանատիպ նյութեր