211652_close_icon
views-count5328 դիտում article-date 19:15 03-08-2018

Արարատի մարզում նոր ջրամբար է կառուցվում

Ներկայումս Արարատի մարզի Նոր Կյանք գյուղը ջուր է ստանում օրական 5 ժամ, իսկ Փոքր Վեդի ու Լուսառատ գյուղերը՝ 2 օրը մեկ՝ 5 ժամ: Խնդիրը դրանց ջուր մատակարարող հարևան Նոր Ուղի գյուղում գտնվող Օրվա կարգավորիչ ջրամբարի /ՕԿՋ/ փոքր ծավալն է, որը թույլ չի տալ բավարար քանակությամբ ջուր ամբարել: Դրա համար էլ Վեոլիա ջուրը Նոր Ուղի գյուղում կառուցում է ևս մեկ ջրամբար՝ 1000 խորանարդ մետր տարողությամբ, որը ջուր է ստանալու «Գառնի-Լանջազատ-Երասխ» մայրուղային ջրատարից: Արժեքը՝ 84 մլն դրամ: Աշխատանքները սկսվել են ս.թ. հունիսին և կավարտվեն տարեվերջին, որից հետո նշված գյուղերի ջրամատակարարումն արմատապես կբարելավվի: Այսօր դրանց ընթացքին տեղում հետևում էին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ու Վեոլիա ջուր ՓԲԸ գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը: Ջրաշինարարական աշխատանքները Արարատի մարզում լինելու են շարունակական:

Նմանատիպ նյութեր