4991 դիտում
19:45 02-08-2018
ՀՔԾ-ն թույլատրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին բացակայել երկրից
Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին բացակայել երկրից, սակայն նա պարտավոր կլինի հարցաքննության կամ քննչական գործողության մասնակցելու հրավեր ստանալու դեպքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: [url=https://armenpress.am/arm/news/942612.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
«Վարույթը իրականացնող մարմինը որևէ արգելք և խոչընդոտ չի տեսնում, որպեսզի Յուրի Խաչատուրովը գտնվի այլ վայրում: Միևնույն ժամանակ, Հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ Յուրի Խաչատուրովը պարտավոր է օրենքով սահմանված կարգով հարցաքննության կամ քննչական այլ գործողության մասնակցելու հրավեր ստանալու դեպքում ներկայանալ վարույթը իրականացնող մարմին, ինչի մասին մենք մեր միջնորդության մեջ ասել էինք և պարտավորվել էինք այդ դեպքում ներկայանալ վարույթը իրականացնող մարմին»,- ասաց Պողոսյանը:
Միհրան Պողոսյանը նաև հայտնեց, որ Յուրի Խաչատուրովն այս պահին Հայաստանում է: «Չեմ կարծում, որ նա հույժ գաղտնի պայմաններում դուրս կգա Հայաստանից: Ամեն դեպքում, նրա գործունեությունը հրապարակային է: Եթե նա գտնվի ՀԱՊԿ մշտական տեղակայման վայրում, մենք էլ ձեր միջոցով հանրությանը կտեղեկացնենք, որ նա բացակայում է Հայաստանից և գտնվում է ՀԱՊԿ մշտական տեղակայման վայրում՝ Մոսկվայում»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելը: Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:
Նմանատիպ նյութեր
2853 դիտում
19:02 20-09-2019
Դատարանը թույլատրել է Սեյրան Օհանյանին բուժման նպատակով բացակայել երկրից
2528 դիտում
10:08 06-06-2017
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
15710 դիտում
17:52 17-05-2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք