211652_close_icon
views-count4430 դիտում article-date 19:02 02-08-2018

Ադրբեջանում արգելափակված են APA Holding-ի կայքերը

Օգոստոսի 1-ից արգելափակված են APA Holding-ի մեջ մտնող լրատվական կայքերը՝ այդ թվում Ադրբեջանի ամենահայտնի լրատվական գործակալություններից մեկը համարվող APA-ն: Պաշտոնական պատճառների մասին չի հաղորդվում: Հայտնում է [url=https://www.azatutyun.am/a/29407096.html]«Ազատությունը»[/url]։ Meydan TV-ն հայտնում է, որ երեկ APA-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը հայ-ադրբեջանական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության մասին, որը այլ գործակալությունների կողմից ևս արտատպվել է: Meydan TV-ի փոխանցմամբ՝ APA-ն Ալիևին է վերագրել «Մենք Հայաստանին ծնկի կբերենք» արտահայտությունը, որը նախագահի աշխատակազմը քիչ անց հերքել է՝ պնդելով, թե երկրի ղեկավարը նման հայտարարություն չի արել: Նախագահականի աշխատակազմի արձագանքից հետո լուրը կայքից հանվել է, և գործակալությունը ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար: Այդուհանդերձ, APA-ի կայքը մինչ այս պահը արգելափակված է:

Նմանատիպ նյութեր