ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստվում են հոկտեմբերի վերջին տարածաշրջան այցելել. apa
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) պատրաստվում են մինչև հոկտեմբերի վերջ այցելել տարածաշրջան: Այդ մասին Apa գործակալությանը հայտնել է Ջեյմս Ուորլիքը:
Վերջիններս մտադիր են հանդիպումներ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:
Ուորլիքի խոսքով՝ առայժմ հանդիպման վայրը և օրը հստակեցված չեն. դրանք կախված են երկու երկրների նախագահների որոշումներից:
«Նրանք տվել են բանակցություններն ակտիվացնելու իրենց համաձայնությունը: Մենք հավատում ենք, որ դա հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևոր քայլ կլինի»,-ասել է ամերիկացի համանախագահը: