211652_close_icon
views-count3234 դիտում article-date 18:35 02-08-2018

Արմավիրի և Արագածոտնի մարզերում օգոստոսի 3-ին և 4-ին վթարային ջրանջատումներ են սպասվում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 3-ի ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 4-ի ժամը 22.00-ը կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաք և Արշալույս, Ֆերիկ, Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Խորոնք, Արտիմեդ, Շահումյան գյուղեր Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղեր: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր