211652_close_icon
views-count2327 դիտում article-date 18:23 01-08-2018

Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացները փոխկապակցված չեն արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան. ՀՀ ԱԳՆ

Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացները փոխկապակցված չեն արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով «Արմինֆո» լրատվական գոևծակալության հարցին: [b]Հարց[/b]. Պարոն Բալայան, Հայաստանում բուռն արաձագանքի արժանացան Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Ինչպես մեր հասարակությանը կբացատրեք այդ արձագանքները։ [b]Պատասխան[/b]․ Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։ Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։ Այս առնչությամբ վերահաստատում ենք, որ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք հստակորեն ամրագրված են խորհրդարանի կողմից հաստատված կառավարության ծրագրում, ուղղված են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը։ Մենք անշեղորեն հետևում ենք հռչակված ուղեգծին։

Նմանատիպ նյութեր