2670 դիտում
15:33 31-07-2018
Պաշտպանության նախարարը Տոնոյանը Կասպշիկին է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը և իրադրությունը արցախյան և ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին: Քննարկվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:
Նմանատիպ նյութեր
1401 դիտում
19:54 17-05-2016
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Գերմանիայում ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը
Այս բաժնից
442 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
448 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ