1662 դիտում
19:54 17-05-2016
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Գերմանիայում ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մայիսի 17-ին հանդիպումներ է ունեցել ԳԴՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններում՝ ՊՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Դոկտոր Ֆոն Գեյերի և ԵԱՀԿ-ում ԳԴՀ նախագահության համակարգող խմբի ղեկավար տիկին Անիթե Լենդերցի հետ:
Հանդիպումներին մասնակցել են ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը:
Պաշտպանության նախարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-գերմանական երկկողմ համագործակցության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, մասնավորապես` ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացքում ԳԴՀ համապատասխան կառույցների հետ փորձի փոխանակման, ռազմական կրթություն և միջազգային առաքելություններին համատեղ մասնակցությանն առնչվող հարցեր: Քննակվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցության, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների հովանու ներքո տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:
ԳԴՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի ամրապնդման, մշտադիտարկման ընդլայնման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ու դրանց շուտափույթ իրագործման համար անհրաժեշտ կարողությունների կիրառման հնարավորությունները:
Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպումներ կունենա ԳԴՀ Կանցլերի աշխատակազմում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
727 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան
784 դիտում
15:57 22-01-2025
Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան