Սումգայիթում ավտոտեխսպասարկման կետում պայթյունից զոհվել է 4 հոգի
Սումգաիթի ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած պայթյունից հետո 4 հոգի տեղափոոխվել է հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի ԱԻն-ը, պայթյունը տեղի է ունեցել Սումգայիթի ավտոկայանատեղիում գտնվող ավտոսպասարկման կետի մոտ:
Նշվում է, որ օբյեկտի երեք աշխատակիցները, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատերը պայթյունից այրվածքներ են ստացել, տեղափոխվել Սումգայիթի թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ էլ մահացել են: