211652_close_icon
views-count2930 դիտում article-date 17:44 28-07-2018

Խուլիգանության համար հետախուզվողը ժամանեց «Շիրակ» օդանավակայան ու բերման ենթարկվեց

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 27-ին, ժամը 20.20-ին, Վնուկովո-Գյումրի չվերթի վայրէջքից հետո «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ժորա Մ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր