211652_close_icon
views-count4303 դիտում article-date 18:26 27-07-2018

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում պլանային ջրանջատում կիրականացվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 30-ի ժամը 10.00-18.00-ը կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը` բացառությամբ Մոլդովական փողոցի 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 25/5, 27 համարների, Դավիթ Մալյան փողոցի՝ 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 համարների և ուսանողական թաղամասի: Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր