211652_close_icon

Գազալցակայաններում խաբում են. Վարորդները 50 կմ պակաս են վարում. «Ժամանակ»

views-count3302 դիտում article-date 09:48 27-07-2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում քաղաքացիներից դժգոհություններ են հնչում ավտոմեքենաների համար նախատեսված գազալցակայաններում թերլիցքավորումների մասով։ Քաղաքացիները սովորականից ավելի շատ են վճարում, իսկ արդյունքում ավելի քիչ լիցքավորում է կատարվում, քան նախկինում։ Առհասարակ, վարորդների խոսքով՝ վերջին շրջանում գազալցակայաններում իրականացված լիցքավորմամբ մոտ 50 կմ պակաս են վարում, քան նախկինում։ «Ժամանակ»-ը փորձեց արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզաբանում ստանալ այս խնդրի հետ կապված։ ԱԻՆ լրատվականից, սակայն, մեզ փոխանցեցին, որ խնդիրն ավելի շատ շուկայի վերահսկողության տեսչության տիրույթում է, իսկ ԱԻՆ-ը ԱԳԼՃԿ-ներում իրականացնում է միայն տեխնիկական բնույթի վերահսկողություն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր