7611 դիտում
09:35 27-07-2018
ՀՅԴ-ականները փորձել են Փաշինյանի հետ միասնական ցուցակով գնալ. հիմա ծանր վիճակում են. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ամենածանր վիճակում հայտնվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Իշխանափոխության փուլում դուրս գալով կոալիցիայից, իսկ ավելի ստույգ՝ ուղղակի հրաժարվելով ՀՀԿ-ից՝ կուսակցությունում հույս ունեին չմնալ ՀՀԿ–ի փլատակների տակ և էապես բարձրացնել վարկանիշը մինչև խորհրդարանական ընտրություններ: Սակայն Տարոն Մարգարյանի հրաժարականն ու արտահերթ ընտրությունների նշանակումը խառնել են նրանց պլանները:
Մեր ունեցած տեղեկություններով, ՀՅԴ-ականները թեթև փորձեր են արել՝ հասկանալու Նիկոլ Փաշինյանի մտադրությունները՝ սեպտեմբերյան ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու առումով, սակայն շատ շուտ հասկացել են, որ դա փաստացի անհնարին է, քանի որ նույնիսկ «Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների հարցը լուծված չէ:
Արդյունքում դաշնակցականները գրեթե ամենօրյա ռեժիմով ինտենսիվ քննարկումներ են կազմակերպում՝ հասկանալու իրենց անելիքները: Կուսակցության մեր աղբյուրները պնդում են, որ ՀՅԴ «վերնախավի» մեծ մասը հակված է այս ընտրություններին ընդհանրապես չմասնակցել, որպեսզի հանկարծ ու խայտառակ չլինեն՝ չհաղթահարելով անցողիկ շեմը:
Դա կարող է վերջնական ծանր հարված լինել կուսակցության համար: Այդ իսկ պատճառով, չի բացառվում, որ իրոք առաջիկա օրերին ՀՅԴ-ն վերջնական որոշում կայացնի ոչ միայն չմասնակցել ընտրություններին, այլև չսատարել որևէ այլ ուժի՝ շարունակելով պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3775 դիտում
09:37 11-03-2017
ՀՀԿ և ՀՅԴ կողմնակիցների ծեծկռտուքի կապակցությամբ քրգործ չի հարուցվել. ՀՅԴ-ականները չեն բողոքում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան