2656 դիտում
19:23 25-07-2018
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է ՀՀ տնտեսության զարգացման հնարավորությունները
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Երևանում գտնվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի և գլխավոր տնտեսագետ Սերգեյ Գուրիևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ դժվարանում է Հայաստանի համար թերագնահատել համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ, քանի որ դա ոչ միայն հարաբերություններ է ֆինանսական ոլորտում, այլև ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման երաշխիք և մարդկային կապիտալի վրա բացարձակ դրական ազդեցություն ունեցող գործոն: Ըստ փոխվարչապետի՝ տնտեսությունը զարգացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու ճիշտ մշակույթ ձևավորել նշանակում է նաև հարաբերություններ զարգացնել ճիշտ գործընկերների հետ: Մհեր Գրիգորյանը վերահաստատել է ՎԶԵԲ-ի հետ համագործացկությունը խորացնելու և ընդլայնելու կառավարության պատրաստակամությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՎԶԵԲ գլխավոր տնտեսագետ Սերգեյ Գուրիևը համակարծիք է եղել, որ ՎԶԵԲ-Հայաստան գործընկերությունն ունի մեծ կարևորություն և հույս է հայտնել, որ այն շարունակական կլինի: ՎԶԵԲ ներկայացուցիչները վստահեցրել են, որ, օգտագործելով այլ երկրներում իրենց ունեցած փորձը, պատրաստ են աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ մասնավորապես ներդրումային միջավայրը բարելավելու տեսանկյունից: Նրանց համոզմամբ՝ ՎԶԵԲ-ը մեծ ուշադրություն է հատկացնում այն բարեփոխումներին, որոնք միտված են բարելավելու երկրի ընդհանուր տնտեսական համակարգը, այսինքն՝ ապահովելու թափանցիկությունն ու խթանելու բաց շուկայական հարաբերությունները:
ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարին և այդ առումով տպավորիչ համարել նոր կառավարության ձեռնարկած գործողությունները:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունները, նոր կառավարության առաջնահերթություններն ու իրականացվելիք բարեփոխումները, անդրադարձել զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի զարգացման ներուժին:
Նմանատիպ նյութեր
861 դիտում
23:25 16-01-2023
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը
1169 դիտում
18:05 05-02-2019
Հայկ Մարությանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է էլեկտրական տրանսպորտի զարգացման հեռանկարը
Այս բաժնից
682 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1099 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան