211652_close_icon
views-count25263 դիտում article-date 16:27 25-07-2018

Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են արդարադատության նախկին փոխնախարարի փաստաբանական գրասենյակից ոսկյա մատանին գողացողին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները հայտնաբերել են հուլիսի 3-ին Երևանի «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Ա. Օրբելյանի աշխատասենյակից նրա ոսկյա մատանին գողացողին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ գողությունը կատարել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Գ. Ավետյանը։ Վերջինս ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների շնորհիվ երեկ՝ հուլիսի 24-ին, ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և խոստովանել, որ մատանին ինքն է գողացել։ Գ. Ավետյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը պատկանում է ՀՀ նախկին արդարատության փոխնախարար Արամ Օրբելյանին։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր