ԱՄՆ–ն 12 միլիարդ դոլար կհատկացնի ֆերմերներին՝ առևտրային պատերազմի պատճառով․ The Washington Post
ԱՄՆ կառավարությունը նախատեսում է 12 միլիարդ դոլարի օգնություն հատկացնել ֆերմերներին, որոնք տուժել են ՉԺՀ–ի և ԵՄ–ի հետ առևտրային պատերազմից։ Այս մասին հաղորդում է [url=https://www.washingtonpost.com/business/economy/white-house-readies-plan-for-12-billion-in-emergency-aid-to-farmers-caught-in-trumps-escalating-trade-war/2018/07/24/7bec9af4-8f4d-11e8-b769-e3fff17f0689_story.html?utm_term=.5f8b91111b05]The Washington Post[/url]–ը։
Ըստ պարբերականի տվյալների՝ ԱՄՆ առևտրային քաղաքականությանը Չինաստանի և մյուս երկրների պատասխան տուրքերը կարող են ամերիկյան ֆերմերների համար միլիարդավոր դոլարներ արժենալ։
Ինչպես նշվում է՝ ԱՄՆ իշխանությունները փորձում են այս ճգնաժամից դուրս գալու լուծում գտնել, մասնավորապես, նախատեսում են նյութապես աջակցել ֆերմերներին՝ երկրի գյուղատնտեսության նախարարության միջոցով։