3507 դիտում
12:04 05-01-2016
Էր-Ռիադը կարող է դառնալ իր հայտարարած նավթային պատերազմի զոհը. The Washington Post
Սաուդյան Արաբիայի կողմից նավթի համաշխարհային շուկայում հայտարարած պատերազմի հետևանքները կարող է զգալ հենց Սաուդյան Արաբիան, գրում է The Washington Post թերթը:
«Նավթային գների պատերազմի հաջորդ զոհը կարող է դառնալ հենց Սաուդյան Արաբիայի տնտեսությունը»,-նշում է հոցվածի հեղինակը՝ հավելելով, որ տեսնում է նավթի վաճառքից ստացվող եկամուտների զգալի նվազում և այժմ Էր-Ռիադը մոտ է այն նույն սխալը գործելուն, որը անում է Եվրոպան՝ կրճատելով բյուջեն՝ զուգահեռաբար չկրճատելով տոկոսադրույքները և չմեղմելով տնտեսական հարվածները:
«Սաուդյան Արաբիան հեղեղում է շուկան էժան նավթով՝ փորձելով ճնշելով դուրս հանել բիզնեսից հսկա մրցակիցներին, սակայն հիմա դա այնքան էլ հեշտ չէ անելը, ինչպես նախկինում»,-ընդգծում է Մեթթ Օ՛Բրայանը և պարզաբանում, որ ԱՄՆ-ի թերթաքարային նավթի արդյունահանումը կարող է եկամտաբեր մնալ առավել ցածր գների դեպքում, քան նախկինում էր:
Այսպիսով, եթե նույնիսկ սաուդցիներին հաջողվի թերթաքարային նավթարդյունահանողներին դուրս մղել մրցապայքարից, վերջիններս կկարողանան ժամանակին ակտիվանալ և պահպանել նավթի համաշխարհային գները:
Նրա խոսքով, հաշվի առնելով մինչև 15 % Համախառն ներքին արդյունքի նկատմամբ բյուջեի դեֆիցիտի աճը՝ Էր-Ռիադը չի կարողանա թույլ տալ իրեն շարունակել ֆինանսական միջոցների վատնումը, որպեսզի պահպանի իր սահմանած նավթի գնային մակարդակը, այս դեպքում էլ իշխանությունները ստիպված կլինեն ձեռնարկել տնտեսման կոշտ միջոցառումներ, որոնք նույնպես արդյունք չեն տա:
Նմանատիպ նյութեր
7391 դիտում
13:59 25-07-2018
ԱՄՆ–ն 12 միլիարդ դոլար կհատկացնի ֆերմերներին՝ առևտրային պատերազմի պատճառով․ The Washington Post
4735 դիտում
17:44 09-09-2016
ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ. The Washington Post
Այս բաժնից
745 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել
871 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա
1066 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ