1093 դիտում
12:19 09-06-2023
Սաուդյան գահաժառանգը սպառնացել է վերանայել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Բայդենի հայտարարությունների պատճառով. The Washington Post
Ամերիկյան The Washington Post թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանն ԱՄՆ-ին սպառնացել է արմատապես վերանայել Էր Ռիադի և Վաշինգտոնի հարաբերությունները։ Ըստ թերթի աղբյուրների՝ դրա պատճառն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններն էին առ այն, որ Սաուդյան Արաբիան «հետևանքների կբախվի» նավթի արդյունահանումը կրճատելու որոշման պատճառով։
2022 թվականի հոկտեմբերին Բայդենը նախազգուշացրել էր, որ Սաուդյան Արաբիան «որոշ հետևանքների կբախվի», ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին, էներգակիրների բարձր գների պայմաններում նավթի արդյունահանումը նվազեցնելու վերաբերյալ ՕՊԵԿ+-ի որոշումն առաջ տանելու համար:
Սակայն, ինչպես նշում է թերթը, ԱՄՆ-ն թագավորության դեմ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։
«Հանրային տիրույթում հնչած այս հայտարարություններից հետո Սաուդյան Արաբիայի իշխանությունները դիվանագիտական հայտարարություններով պաշտպանել են իրենց գործողությունները։ Այնուամենայնիվ, թագաժառանգ բեն Սալմանը մասնավոր կերպով սպառնացել է հիմնովին փոխել ԱՄՆ-Սաուդյան հարաբերությունները և զգալի տնտեսական վնաս պատճառել ԱՄՆ-ին, եթե նրանք նման քայլեր ձեռնարկեն»,- հայտնում է WP-ը՝ վկայակոչելով ԱՄՆ գաղտնի հետախուզությունից եղած արտահոսքին, որը հրապարակվել է Discord հարթակում:
Բացի այդ, ըստ հրապարակման, Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ասել է, որ «որևէ գործ չի ունենա» ամերիկյան ներկայիս վարչակազմի հետ։
Սպիտակ տան խոսնակը WP-ին ասել է, որ ինքը «ոչինչ չի լսել» Սաուդյան Արաբիայի կողմից Միացյալ Նահանգների հասցեին հնչող նման սպառնալիքների մասին: ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը թերթին հայտնել է, որ այս պահին Վաշինգտոնն ու Էր Ռիադը շարունակում են ակտիվ համագործակցությունը, և երկրների միջև հարաբերություններում առկա խնդիրների մասին հաղորդագրությունները հավաստի չեն:

Նմանատիպ նյութեր
7394 դիտում
13:59 25-07-2018
ԱՄՆ–ն 12 միլիարդ դոլար կհատկացնի ֆերմերներին՝ առևտրային պատերազմի պատճառով․ The Washington Post
1052 դիտում
10:23 13-05-2022
ԱՄՆ-ն մշակում է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման ուղեցույց. The Washington Post
3118 դիտում
22:13 01-06-2015
Որքան մարդ են սպանել ԱՄՆ-ի ոստիկանները. The Washington Post. տեսանյութ
Այս բաժնից
799 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1273 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
808 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել