211652_close_icon
views-count3648 դիտում article-date 22:26 23-07-2018

ՉPR-ված նախագահը ... Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/menua1/posts/1740443292691405]էջում[/url] գրել է. «ՉPR-ված նախագահը ... Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ավելի քան 20 պետություն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը , քանզի նախագահը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձրել էր Հայաստանի և համայն հայության արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերից մեկը… Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Արցախա-ադրբեջանական և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտման , դիվերսիոն ներթափանցումների փորձեր տեղի են ունենում հազվադեպ , քանզի Քոչարյանին հաջողվել էր բանակցությունների սեղանի շուրջ պահել և ՛ Ալիև ավագին, և ՛ Ալիև կրտսերին` փորձելով բանակցային գործընթացում լուծումներ գտնել ` խուսափելու համար ռազմական գործողությունների վերսկսումից… ( Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստանն ու Արցախը հող չեն զիջել, իսկ Ադրբեջանն էլ չի փորձել և չի սկսել ռազմական գործողություններ ): Ռոբերտը Քոչարյանի իշխանության շրջանում Հայաստանը համարվելով Ռուսաստանի համար կանխատեսելի և՛ իրական, և՛ ռազմավարական դաշնակից պետություն սկսեց ինտեգրվել Եվրոպական ընտանիք և հենց այդ ժամանակ Հայաստանը դարձավ Եվրոխորհրդի անդամ, որի առջև նախագահ Քոչարյանը բարձրացրեց Հայսաստանի պետական դրոշը : Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում սկիզբ դրվեց 88–ի երկրաշարժի արդյունքում աղետի գոտու վերածված Հայաստանի հյուսիսը վերակառուցելու գործընթաց և նախագահ Քոչարյանը առաջին անգամ պետական բյուջեից գումարներ հատկացրեց աղետի գոտին վերակառուցելու նպատակով , ինչպես նաև Հայաստանից դուրս հարստացած մեր հայրենակիցներին խնդրեց , որպեսզի նրանք ևս մասնակցեն աղետի գոտու վերականգնման գործընթացին, որի արդյունքում Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում , կառուցվեցին 100-ից ավել նոր շենքեր, իսկ կիսաավեր վիճակում գտնվող բազմաթիվ շենքեր էլ հիմնովին վերանորոգվեցին և աղետի գոտի հասկացությունը Քոչարյանի շնորհիվ սկսեց կամաց-կամաց վերանալ: Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք սկսեց վերագործարկվել մինչ այդ կործանման եզրին հայտնված Հայաստանի հանքարդյունաբերության հսկաները` Ագարակի , Քաջարանի պղնձամբոլիբդենային կոմբինատները, որոնց չաշխատելու հետևանքով Սյունիքի մարզում ժողովուրդն հայտնվել էր սոցիալական ծանր վիճակում , իսկ Հայաստանի բյուջեն ուղղակի թերսնուցվում էր: Վերագործարկելով և նոր շունչ տալով հանքարդյունաբերության հսկաներին Քոչարյանը լուծեց Սյունիքի հարավում հազարավոր մարդկանց աշխատանքի խնդիրը , իսկ կոմբինատների աշխատանքն իրենց հետևից ձևավորեցին նոր ձեռնարկությունների ստեղծում … Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Հայաստանում լայն թափ ստացավ տեղական արտադրությունը . Հայստանում գործող գրեթե բոլոր հանրահայտ ընկերությունները բացվեցին և զարգացան հենց նախագահ Քոչարյանի իշխանության շրջանում և նրա հոգատարության և ուշադրության արդյունքում. « Գրանդ տաբակո» , «Մասիս տաբակո» , «Գրանդ քենդի» «Աշտարաակ կաթ» , «Արզնի» կաթնամթերք և թռչնաֆաբրիկա և այլն, և այլն, և այլն … Քոչարյանը գրեթե ամեն օր կարմիր լենտ էր կտրում` բացելով որևէ ձեռնարկություն կամ նոր շինություն և նրան քննադատողները հաճախ նաև «ձեռք առնելու» համար նախագահ Քոչարյանին անվանում էին կարմիր լենտ կտրող, բայց այդ կարմիր լենտերի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը սրընթաց զարգացավ և Քոչարյանի նախագահության շրջանում Հայաստանից ոչ միայն արտագաղթ չեղավ, այլ նաև ներգաղթ սկսվեց , երբ հազարավոր մեր հայրենակիցներ սկսեցին վերադառնալ Հայաստան: Ռոբետ Քոչարյանը իր նախագահության շրջանում հատուկ ուշադրություն դարձրեց Երևանի զարգացմանը . կառուցվեցին բազմաթիվ նոր ճանապարհներ , ասֆալտապատվեց ամբողջ քաղաքը , լուսավորվեց այն, կառուցվեց Հյուսիսային պողատան, որն այսօր տուրիստների ամենասիրած վայրն է և Երևանաի սիրտը , կառուցվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, և նույնիսկ Երևանի Քաղաքապետարանի նոր շենքը. և այս շղթան կարելի է անվերջ շարունակել… Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում սկսվեց Զվարթնոց օդանավակայանի նոր համալիրի շինարարության աշխատանքները , որն այսօր մեր տարածաշրջանում լավագույն օդանավակայաններից մեկն է … Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում ստեղծվեց քաղծառայության ինստիտուտ և նախագահը հատուկ ուշադրություն էր դարձնում այս ինստիտոտի ձևավարմանը, որպեսզի պետական աշխատողները զերծ մնան քաղաքականությունից և կուսակցությունները չկարողանան հեշտությամբ ազատվել քաղծառայողներից և իրենց կուսակցականներին տեղավորեն պետական պաշտոններում: Եվ իր նախագահության ողջ շրջանում քաղծառայաության ինստիտուտը լիարժեք գործեց` լինելով ապաքաղաքական կառույց: Հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հռոմի Պապն առաջին անգամ այցելեց Հայաստան, Վատիկանի Մայր Տաճարի գլխավոր սրահներից մեկը կոչվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով և այնտեղ կագնեցվեց Գրիգոր Լուսավորչի վեհաշուք արձանը: Հայաստանը նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին ապրեց տնտեսական բուռն զարգացում. Քոչարյանն իշխանությունը հանձնեց երկնիշ տնտեսական աճով , երբ Հայաստանի պետական պարտքը այսօրվա պարտքի համեմատ մի քամի անգամ ավելի քիչ էր , բայց իհարկե Քոչարյանի իշխանության տարիներին կային նաև թերություններ, բացթողումներ և պրոբլեմներ, օրինակ հոկտեմբերի 27-ի պես զարհուրելի և Հայոց պետականության հիմքերը խարխլող ոճրագործություն, որից իդեպ Հայաստանը դուրս եկավ սեփական պետականությունն ու ինքնիշխանությունը չվնասելով` դարձյալ նույն Քոչարյանի սառնասրտության , լայնախոհության և պետականամետ մտածողության արդյունքում: 21-րդ դարի ամենամեծ գործիքը PR-ն է , որից նախագահ Քոչարյանը այդպես էլ չցանկացավ օգտվել ` մտածելով, որ ժողովուրդը տեսնում է իր կատարած գործերն ու կգնահատի այն , բայց նախագահ Քոչարյանը սխալվեց հրաժարվելով PR -ից , քանզի այլոք այդ նույն PR -ն օգտագործեցին Քոչարյանի դեմ , որպեսզի ժողովուրդը Քոչարյանի իշխանության խաղաղության , տնտեսական զարգացման, ներգաղթի և էլի լիքը լավ բաների փոխարեն հիշի միայն մարտի 1-ը … բայց որքան էլ ցանկանաս պատմությունը վերախմբագրել, միևնույն է փաստերը խոսելու են և խոսելու են տվյալ դեպքում ի օգուտ նախագահ Քոչարյանի, քանզի նրա օրոք Հայաստանն ապրել է բարդ և դժվարին օրեր, բայց զարգացել է ու եղել անվտանգ: PR -ը զենք է , որով կամ դու ես կրակում , կամ կրակում են քո վրա ... Հա մեկ էլ չմոռանամ ասել , որ Մեղրին հանձնել պատրաստվելու մեջ մեղադրվող նախագահ Քոչարյանը կառուցեց Մեղրի-Կապան նոր ավտոճանապարհ` Մեղրին Հայաստանի հետ է՛լ ավելի ամուր կապելու և Մեղրիի անվտանգությունը բարձրացնելու նպատակով … Քիչ էր մնում մոռանայի` ԱՄՆ-ն Քոչարյանի ժամանակ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին միլիոնավոր դոլարներ էր տրամադրում , որը Սերժ Սարգսյանի ժամանակ դադարեցվեց և որքան հասկացանք դադարեցված կմնա նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ: Հա մեկ էլ չմոռանամ նշել , որ նախագահ Քոչարյանի սպորտային նախասիրությունների և համառության շնորհիվ վերածնվեց Ծաղկաձորը դառնալով կուրորտային բավականին գրավիչ կենտրոն , ինչու ոչ նաև Սևանա լճում տուրիզմը և ջրային սպորտաձևերը սկսեցին զարգանալ»:

Նմանատիպ նյութեր