3691 դիտում
09:55 16-06-2021
Փաշինյանը, ըստ օդում կախված լուրերի, մարզպետներին հրահանգել է ձև գտնել և աշխատանքից ազատել այն տնօրեններին, որոնք այլ ուժի են սատարում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, ըստ օդում կախված լուրերի, հրահանգել է բոլոր մարզպետներին, որ հետամուտ լինեն և աշխատանքից ազատելու հստակ հիմնավորում գտնեն ազատելու համար այն տնօրեններին և մանկավարժներին, ովքեր թեկուզ պարտադրված գալիս են իր քարոզարշավներին, բայց տակից այլ ուժի են սատարում: Հատկապես նման խնդիրներ են առաջացել Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում այն բանից հետո, երբ նախընտրական հանդիպումներում Նիկոլն աղմկոտ ձախողումներ ունեցավ: Արդյունքում, նա հրահանգել է ամեն ձևերով պարզել և ջրի երես հանել «տակից խաղեր տվողներին»:
Մեր աղբյուրը նաև տեղեկացնում է, որ նման պահանջը փակուղու առաջ է կանգնեցրել մարզպետներին: Բանն այն է, որ, օրինակ, այլ ուժերի օգտին աշխատող ինչ-որ ուսուցչից ազատվելու համար պետք է, որ դպրոցի տնօրենից տեղեկանա այդ մասին: Բայց ինչպե՞ս, երբ դպրոցի բազում տնօրեններ իրենք են այլ թևի վրա աշխատում՝ օրինակ դառնալով ուսուցիչների համար: Ու մինչ այլ խողովակներով կտեղեկանան, ընտրությունները կավարտվեն»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1358 դիտում
09:37 01-10-2019
ԱԺ աշխատակազմի կառուցվածքից գրադարանն իսպառ վերացված է․ «Իրատես»
13026 դիտում
17:46 05-03-2022
«Գարիկ Սարգսյանն ապօրինի որոշումներ է կայացրել և աշխատանքից ազատել մանկապարտեզների տնօրեններին»․ հայտարարություն
64347 դիտում
17:50 15-06-2021
Գեղանիստի դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են, քանի որ նրա ամուսինը սատարում է Քոչարյանի դաշինքին. Aravot.am
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը