Իկեր Կասիլյաս. «Ռեալը» ճիշտ վարվեց՝ հեռացնելով Անչելոտիին
                        Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի պաշտոնանկությունը:
«Ռեալը» խստապահանջ ակումբ է, կարծում եմ, որ թիմի ղեկավարությունը ճիշտ որոշում կայացրեց:
Ես զայրացած էի Անչելոտիի վրա, երբ նա ինձ մեկնարկային կազմում չէր խաղացնում, սակայն այժմ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել նրան այն ամենի համար, ինչ նա արել է ինձ համար: Նա մեծահոգի անձնավորություն է և նրան լավագույնն եմ մաղթում: Մադրիդը միշտ նրա տունը կլինի:
Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում կշարունակեմ հանդես գալ «Ռեալի» կազմում: Չեմ կարող ինձ այլ ակումբում պատկերացնել: Ցանկանում եմ կարիերաս հենց այստեղ ավարտել: Հավատում եմ ուժերիս և կպատրաստվեմ հաջորդ մրցաշրջանին այնպես, կարծես դա իմ առաջին մրցաշրջանն է «Ռեալում», ասել է Կասիլյասը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

