3487 դիտում
10:36 23-07-2018
Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է նկատառումներ՝ ուղղված հավաքների ազատության ոլորտում իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորմանը
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հավաքների ազատության սահմանադրական իրավունքի ապահովման հետ կապված հարցերը՝ կարևորելով ինչպես պատշաճ օրենսդրության ընդունումը, այնպես էլ իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորումը։
«Հավաքների ազատության մասին» ԱՀ օրենքը հուլիսի 12-ին մտել է ուժի մեջ, և դրա պահանջների բավարար իմացությունը, պահպանումն ու կիրառումն ունեն առաջնահերթ կարևորություն գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համար (տեղական ինքնակառավարման մարմիններ, ոստիկանություն, հավաքների կազմակերպիչներ (ղեկավարներ), կարգադրիչներ և այլն)։
Վերլուծելով արդեն իսկ առկա փորձը՝ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է մի շարք նկատառումներ՝ ուղղված հավաքների ազատության ոլորտում իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորմանը.
1. Հավաքին մասնակցող քաղաքացիները պետք է գիտակցեն, որ հավաքի կազմակերպիչը՝ ղեկավարն է որոշում հավաքի ընթացքը, այդ թվում՝ որևէ քաղաքացու ձայն տրամադրելու կամ չտրամադրելու հարցը։
2. Հավաքի կազմակերպիչը (ղեկավարը) և ոստիկանության իրավասու ներկայացուցիչները պետք է համագործակցեն՝ ի թիվս այլոց, ապահովելու համար հավաքի անցկացման վայրից հավաքի բնականոն ընթացքը կոպտորեն խախտող քաղաքացիներին հեռացնելու ոստիկանության գործառույթի համաչափ իրացումը։ Դա հատկապես կարևոր է խախտման «կոպիտ» բնույթը գնահատելու հարցում միասնական ու կանխատեսելի պրակտիկա ձևավորելու առումով։
3. Հավաքի կազմակերպչի (ղեկավարի) կողմից նշանակված կարգադրիչները պետք է կրեն օրենքով սահմանված տարբերանշաններ, և նրանց պետք է բացատրվեն իրենց իրավունքներն ու պարտականությունները։ Այս հարցում ևս ցանկալի է հավաքի կազմակերպչի (ղեկավարի) և ոստիկանության համագործակցությունը։
4. Հավաքի ընթացքում ակնհայտ վիրավորանք պարունակող կոչերի ու հայտարարությունների հնչեցումն անընդունելի է և լրջորեն վտանգում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մշակույթը։ Քաղաքացիների կողմից մարդու իրավունքների չարաշահումը նույնպես վտանգավոր է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մշակույթի տեսանկյունից, ինչպես և պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների խախտումները։
[b]ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
3017 դիտում
16:33 06-07-2017
Կերաշխավորվի հավաքների ազատության հիմնական իրավունքի պատշաճ իրացումը
5149 դիտում
21:52 19-12-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Ազատության հրապարակի տոնական ձևավորմանը
Այս բաժնից
1342 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
985 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1291 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը