10752 դիտում
23:53 21-07-2018
«Սանիթեքը» երբևէ իր նախաձեռնությամբ աղբավայրեր չի ստեղծել. պարզաբանում
Երևան աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը պարզաբանում է տարածել, որում, որում ասվում է, որ ընկերությունն աշխատում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում։
«Հիմնադրման օրից` 2014թ. դեկտեմբերից, «Սանիթեք»-ն աղբահանությունն իրականացնում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում եւ երբևէ իր նախաձեռնությամբ աղբավայրեր չի ստեղծել: Խոսքը նաև Աջափնյակ շրջանի աղբավայրի մասին է, որը շահագործվում էր շատ ավելի վաղ, քան «Սանիթեք»-ը սկսել է իր գործունեությունը Հայաստանում:
Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ՀՀ կառավարություն և Երևանի քաղաքապետարանի հետ արդեն աշխատում են նախագծի վրա, ըստ որի հնարավորություն կստեղծվի փակել Աջափնյակում, ինչպես նաև Նուբարաշենում գործող աղբավայրերը:
Դրանց փոխարեն Նուբարաշենում կկառուցվի սանիտարական նորմերին համապատասխանող նոր աղբավայր, որը լիարժեք կբավարարի բնապահպանական չափորոշիչներին»,– նշված է ընկերության տարածած պարզաբանման մեջ:
Նմանատիպ նյութեր
2915 դիտում
14:22 18-10-2016
Աղբամանների տեղադրման վայրը. պարզաբանում է «Սանիթեքը»
4206 դիտում
13:34 18-10-2017
ՀԲՃ. 21-րդ դարում Հայաստանը դեռ աղբավայրեր է կառուցում, այն էլ վարկերով
3022 դիտում
20:14 29-07-2020
Երևանում և Հրազդանում խոշոր նոր աղբավայրեր կկառուցվեն
Այս բաժնից
526 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
619 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է