«Այսօր քննարկում ենք, թե ինչպես են հայ գործընկերները պատկերացնում ԵՄ աջակցությունը: Նոր ծրագրի մեկնարկը շատ կարևոր է, հնարավորություն է խոսել այն մասին, թե ինչպես է ԵՄ-ն նպաստում էլեկտրոնային կառավարմանը: Մենք մի քանի միլիոն դոլար ենք ներդրել և պատրաստ ենք շարունակել այդ ներդրումները: Սա Հայաստանի հետ համագործակցության փիլիսոփայությունն է: Մեր նպատակն է դարձնել հայերի կյանքը ավելի հեշտ: Մենք փորձում ենք բոլոր վարչական պրոցեսները հեշտացնել հայերի համար»,- այս մասին «ԵՄ-Հայաստան. աջակցություն էլեկտրոնային կառավարմանը» ծրագրով անցկացվող քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Դեսպանը նկատեց, որ ՏՏ զարգացման արդյունքում մեր երկիրը կարող է զարգացման մի քանի փուլեր ցատկել, և կարճ ժամանակում այդ ոլորտում առաջատար դառնալ:
«Հայաստանը մարդկանց երկիր է, մարդիկ, որոնց IQ-ն բարձր է: Կարծում ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիան Հայաստանի զարգացման շարժիչն է»,- ընդգծեց դեսպանը:
Մենք մի քանի միլիոն դոլար ենք ներդրել և պատրաստ ենք շարունակել այդ ներդրումները ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման ոլորտում. Սվիտալսկի
2018.07.20 21:04


Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
