211652_close_icon
views-count7051 դիտում article-date 13:33 19-07-2018

Ռոնալդուն իսպանական հարկային ծառայությանը վճարեց 13,5 մլն եվրո տուգանքը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սկսել է վճարել տուգանքները իսպանական հարկային ծառայությանը: 33-ամյա պորտուգալացին արդեն վճարել է 13,5 մլն եվրո, նրան մնացել է մարել ևս 5,3 մլն եվրոն: Ավելի վաղ Ռոնալդուն ընդունել էր իր մեղքը հարկեր չվճարելու գործով՝ 14,7 մլն եվրոյի չափով և երկու տարվա պայմանական ժամկետ ստացել: Ընդհանուր առմամբ դատարանը Ռոնալդուին պարտավորեցրել է վճարել 18,8 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր