22705 դիտում
10:15 19-07-2018
ՔՊ-ն ունի Երևանի քաղաքապետի 4 թեկնածու. Արարատ Միրզոյանը նրանց մեջ չէ․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվել է Երևանի քաղաքապետի հարցը, և կան մի քանի թեկնածուներ։ Այս մասին մեր թղթակից հետ զրույցում ասել է կուսակցության անդամ, պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
«Թեկնածուներ կան, որոնցից մեկին կընտրի կուսակցության վարչությունը, և ընտրություններից հետո կհայտարարվի՝ ով է թեկնածու»,- նշեց է նա:
Ճշտող հարցին՝ ձեր և Հայկ Մարությանի անունները նո՞ւյնպես այդ թեկնածուների շարքում են, Ա. Սիմոնյանը պատասխանել է. «Այո, կան»։
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էր նաև առաջին փոխվարչապետ, ՔՊ անդամ Արարատ Միրզոյանի անունը։ Ա. Սիմոնյանը, սակայն, նշել է, որ նրա անունը թեկնածուների ցանկում չկա։ Նա տեղեկացրել է, որ այժմ կա 4 թեկնածու, բայց դա դեռ վերջնական չէ:
Հարցին, թե ՔՊ-ն առանձի՞ն է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ «Ելք» դաշինքով, նա պատասխանել է. «Դրա հետ կապված որոշում չկա, մենք որոշում ենք մեր թեկնածուին, ու եթե մենք «Ելքով» կգնանք, ապա կառաջարկենք մեր թեկնածուին ու կքննարկենք գործընկերների հետ։ Նրանք իրենց թեկնածուին կբերեն ու միասնական թեկնածու կընտրենք։ Եթե առանձին կգնանք, ապա այն թեկնածուն, որը կհաղթի, կլինի նաև մեր առաջին համարը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
736 դիտում
07:21 23-04-2024
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»
23002 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4988 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին