5262 դիտում
23:36 18-07-2018
Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան
Թեհրանը դատական հայցով դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ բողոքելով միջուկային համաձայնագրի հարցում Վաշինգտոնի դիրքորոշումից: Այսպիսով իրանական կողմը ցանկանում է խուսափել վերացված պատժամիջոցների վերականգնումից։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4488053.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Իրանը դատական հայցով ընդդեմ Միացյալ Նահանգների դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ բողոքելով 2015 թվականի միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո դադարեցրած պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի մտադրության դեմ: Թեհրանը պնդում է, որ պատժամիջոցները խախտում են 1955 թվականի երկկողմանի պայմանագիրը և պահանջում է գործի քննության ընթացքում ժամանակավորապես չկիրառել պատժամիջոցները:
Սա Իրանի կողմից ԱՄՆ-ի դեմ հայցադիմումի երկրորդ դեպքն է այն բանից հետո, երբ 2016 թվականին Իրանի միլիարդավոր ֆինանսական միջոցներ ժամանակավորապես ենթարկվեցին սառեցման: Հոկտեմբերին այս հարցով նախատեսված են լսումներ:
Իրանական կողմը պնդում է, որ Թեհրանը հավատարիմ է օրենքի գերակայությանը այն դեպքում, երբ Վաշինգտոնը ցուցաբերում է անհարգալից վերաբերմունք իր միջազգային և դիվանագիտական պարտավորությունների հանդեպ:
Փորձագիտական շրջանակների կարծիքով, Թեհրանը փորձում է հարցը տեղափոխել իրավական հարթություն: Ըստ վերլուծաբանների՝ Իրանին գոհացնում է Մոսկվայի աջակցությունը միջուկային համաձայնագրի հարցում, որի մասին խոսել է նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինքիի գագաթաժողովի ժամանակ: Որոշ կարծիքների համաձայն Կրեմլը փորձում է օգտագործել Իրանի նկատմամբ ունեցած իր ազդեցությունը և ռուսական ուժերի ներկայությունը Սիրիայում Վաշինգտոնի հետ երկխոսության ընթացքում՝ փոխզիջումների հասնելու համար:
Նմանատիպ նյութեր
1592 դիտում
14:59 17-09-2021
Հայաստանը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան` ընդդեմ Ադրբեջանի
Այս բաժնից
535 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
568 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1177 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN