211652_close_icon
views-count2514 դիտում article-date 12:54 18-07-2018

Քաղավիացիայի կոմիտեի նոր նախագահը ցանկանում է Հայաստանը տեսանելի դարձնել աշխարհի քարտեզի վրա

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանը, չնայած երիտասարդ տարիքին, բավական հարուստ փորձ ունի ավիացիայի ոլորտում: Ծնվել է Երևանում, ապա ընտանիքի հետ միասին տեղափոխվել Դանիա: Ավիացիայի ոլորտում աշխատել սկսել է 19 տարեկանից. Կոպենհագենի օդանավակայանում ուղևորների գրանցման կետում կրտսեր աշխատակիցներից էր: «Ռուսերեն փաստաթղթեր էի թարգմանում Կոպենհագենի օդանավակայանում, ուղեկցում էի առանց ծնողներ ճամփորդող երեխաներին դեպի օդանավ»,- «[url=https://armenpress.am/arm/news/941140.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում պատմեց Ռևազյանը՝ կատակելով՝ օդանավակայանների հետ կապված ամեն ծակուծուկ գիտի: [img]http://st0.shamshyan.com/editor/0185301001531895327920754.jpg[/img] Կոպենհագենի օդանավակայանում չորս տարի աշխատելուց հետո Տաթևիկը գրեց իր՝ «Կառավարության ազդեցությունը օդանավակայաններում» թեզը, որում համեմատեց Կոպենհագենի օդանավակայանը «Զվարթնոց» օդանավակայանի հետ: «Հենց այդ ընթացքում էլ ծանոթացա քաղավիացիայի նախկին պետի՝ Սերգեյ Ավետիսյանի հետ: Իսկ մինչ այդ՝ 2012թ-ին, իմ հրավերով ծրագրի շրջանակներում Հայաստան եկավ շուրջ 30 ուսանող, որի ժամանակ էլ ծանոթացա «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի հետ և օդանավակայանում ուսանողների համար իրականացվեց ճանաչողական այց: Այնուհետև աշխատանքի անցա «Մոմոնդո» գրուպում. Դա ցանց է, որտեղ զբաղվում էի ավիատոմսերի գների համեմատությամբ և որտեղից էլ մեծ փորձ ձեռք բերեցի ավիատոմսերի գների իջեցման, կազմման և այլ հարցերի հետ կապված»,-հավելեց նա: [img]http://st0.shamshyan.com/editor/0511426001531895356682847.jpg[/img] Քաղավիացիայի կոմիտեի նոր նախագահը Հայաստան եկավ սեպտեմբերին՝ մի հետաքրքիր նախաձեռնությամբ: Նրա շնորհիվ Հայաստանում բացվեց ՏՏ ոլորտում ավիացիայի հետ կապված 2017 թվականի ամենահետաքրքիր ստարտափերից մեկի ինժեներական գրասենյակը: «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ես համագործակցության առաջարկներ արեցի ներկայիս կառավարության անդամներին, ցանկանում էի կիսվել ավիացիայի ոլորտում ունեցած իմ փորձով, բայց աշխատանքի անցնելու ակնկալիք չունեի»,-ասաց Ռևազյանը՝ հավելելով, որ ի սկզբանե համոզված չէր, որ ցանկանում է ՏՏ ոլորտը փոխարինել այս ոլորտով: «Ես ընդհանրապես պետական կառույցներում չեմ աշխատել, միայն համագործակցել եմ: Կարծում էի, որ ոչ դինամիկ աշխատանք է, բայց հետո, երբ եկա, լրիվ ուրիշ տպավորություն ստեղծվեց: Զգացվում է, որ թիմը շատ ուժեղ է: Խնդիրներ շատ կան ոլորտի հետ կապված, բայց առաջին հայացքից կարող եմ ասել, որ կառույցը շատ լավ է աշխատում»,-ընդգծեց կոմիտեի նախագահը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/941140.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր