672 դիտում
11:39 16-09-2015
Հայաստանը տեսանելի է Եվրոպայի կրթական քարտեզի վրա
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 15-ին մասնակցեց Եվրոպական Միության Տեմպուս «Կայուն և ինքնավար բարձրագույն կրթական համակարգերի խթանումը Արևելյան հարևանության տարածքում» (ATHENA) ծրագրի եզրափակիչ միջոցառմանը:
Ծրագրին մասնակցում են Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, եվրոպական գործընկեր համալսարանների, ինչպես նաև կրթության նախարարությունների ներկայացուցիչները:
Ծրագրի եռամյա գործունեության հիմնական նպատակը բուհական ինքնավարության ապահովման առկա մեխանիզմների վերլուծությունը, քարտեզագրումն ու ազգային նախարարություններին առաջարկությունների ներկայացումն է:
Նախարար Աշոտյանը ելույթի իր խոսքում ներկայացրեց Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, դրանց արդյունքները, Երևանում մայիսին տեղի ունեցած Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի շրջանակում ընդունած Երևանի հռչակագրի հիմնական շեշտադրումները բուհական ինքնավարության վերաբերյալ:
«Բուհական ինքնավարությունը չի նշանակում բուհական անկախություն: Միգուցե անկախությունը պետական մարմիններից ավելանում է, սակայն զուգահեռաբար ավելանում է կախվածությունը մյուս շահառուներից՝ ուսանողներ, ծնողներ, քաղաքացիական հասարակություն և այլն: Այլ կերպ ասած միակենտրոն կախվածությանը պետք է գա փոխարինելու բազմակենտրոն կախվածությունը»,- նշեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով,-«Բուհերի ինքնավարությունը մեծապես կախված է բուհերի ֆինանսական կայությունից: Ինչպես պետությունը, այնպես էլ մյուս շահառուները պետք է անեն հնարավորը՝ ապահովելու բուհերի ֆինանսական կայունությունը, ինչն իր հերթին կապահովի բուհերի ինքնավարության առավել բարձր մակարդակ»:
Նմանատիպ նյութեր
793 դիտում
19:34 31-08-2015
Կրթական նախաձեռնություններով ապրապնդվում է Հայաստանի տեղը Եվրոպայի քարտեզի վրա. ՄԲ դեսպան
2511 դիտում
12:54 18-07-2018
Քաղավիացիայի կոմիտեի նոր նախագահը ցանկանում է Հայաստանը տեսանելի դարձնել աշխարհի քարտեզի վրա
Այս բաժնից
781 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1543 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա